« Ընդդիմությունը զարգանում է իշխանության սցենարով ». Վիգեն Հակոբյան (video)
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսօր Հայելի ակումբում, խոսելով Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիներին գրանցած արդյունքներից, նշեց.«Առանձնապես գնահատելու թերևս բան չկա, այն առումով, որ բոլորս ապրում ենք այս երկրում և գնահատականը նույնն է բոլորի կողմից, բացի իշխանական կողմից»: Քաղտեխնոլոգն առանձնացրեց մասնավորապես Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը, որտեղ որոշակի դրական ցուցանիշներ գրանցել են: Վիգեն Հակոբյանը Հայաստանի քաղաքական դաշտը համարում է դեգրադացված.«Մեր քաղաքական դաշտում դեգրադացված են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը: Քաղտեխնոլոգի խոսքով՝ իշխանությունը՝ ՀՀԿ-ն իշխանության դասական օրինակ է, իսկ ընդդիմությունն առանց հեռանկարների. «Ընդդիմության համար այս տարիների ընթացքում ամեն ինչ արվեց, որ ընդդիմություն լինելը որևէ հեռանկար չունենա: Ընդիմությունն էլ զարգանում է իշխանության սցենարով»: Այդուհանդերձ, ըստ Վիգեն Հակոբյանի՝ Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիների լավագույն գնահատականը գրանցած արտագաղթն է: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
