«Մենք էս գլխից երեխա ենք ծնում, սնում, որ տանք Ռուսաստանի՞ն».Դավիթ Գասպարյան
«Մենք դարձել ենք դոնոր ժողովուրդ, տալիս ենք, բայց հոնորար չկա»,- այսօր Հայելի ակումբում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Գրականագետի խոսքով՝ ճոխ պալատներից խոսելը քաղաքական ռոմանտիզմ է, իսկ իրականությունը լրիվ այլ բան է ցույց տալիս: Դավիթ Գասպարյանը, խոսելով արտագաղթի մեծ հոսքից, նշեց. «Վերջերս Արցախում հանդիպեցի Արցախի վարչապետի հետ: Նրան հարցրեցի՝ ծնելիությունը շատացավ, երեխան մեծացավ, եթե այդ երեխան աշխատանք չունեցավ, արտագաղթելու ամենամոտ երկիրը՝ Ռուսաստանն է: Ուրեմն մենք էս գլխից երեխա ենք ծնում, սնում, որ տանք Ռուսաստանի՞ն»: Գրականագետը ցավով նշեց, որ մեզ մոտ կեղծիքն ու սուտը դարձել են պաշտոնական շփման ձևեր: Մանրամասները՝ տեսանյութում.
