«Դուք ուզում եք քանդած հիմքերի վրա պատեր բարձրացնել». Ֆերդինանտ Առաքելյան Ռազմիկ Դավոյան (video)
Այսօր Հայելի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում գրող Ռազմիկ Դավոյանն ու քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը, ամփոփելով Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիները, հույս հայտնեցին, որ առաջիկայում ամեն ինչ լավ կլինի: Ֆեդինանտ Առաքելյանը նշում է, որ հայ ժողովուրդը խաբվելու արժանի չէ. «Մենք ոչնչից բան ստեղծող ժողովուրդ ենք: Քարի վրա ծառ ենք տնկում: Ղեկավարների նկատմամբ էլ մի քիչ խիստ պետք է լինել»: Քանդակագործի խոսքով՝ կլինի նախագահ, թե վարչապետ, միևնույն է՝ կախարդական փայտիկ չկա: Գրող Ռազմիկ Դավոյանն էլ շարունակելով Ֆերդինանտ Առաքելյանի խոսքը նշեց. «Ինչու՞ արտագաղթի, աղքատության, թալանի հարցերը չեք վերլուծում Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած, որը շարունակվեց նաև Ռոբերտ Քոչարյանի օրոք:Կենտրոնանում եք Սերժ Սարգսյանի վրա, բայց հիմքերը քանդել են այն ժամանակ, և դուք ուզում եք քանդած հիմքերի վրա պատեր բարձրացնել»: Ըստ գրողի՝ Սերժ Սարգսյանը տասը տարիների ընթացքում զբաղված է եղել քանդած հիմքերը վերակառուցելով: Մանրամասները՝ տեսանյութում.
