« Օրը ցերեկով սահմանին զոհեր ենք ունենում. ո՞վ պետք է պատասխան տա». Դավիթ Գասպարյան (video)
«Մեզ ամեն անգամ թվում է՝ ամեն ընտրություններից առաջ պետք է փոփոխություններ լինեն, բայց ընդամենը լինում են չնչին տեղաշարժեր»,- այսօր Հայելի ակումբում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Ըստ գրականագետի՝ մենք ունենք երկրի նոր նախագահ, բայց երկրի ղեկավարությունը կարծես թե չի փոխվում: Դավիթ Գասպարյանը կարևորում է, որ երկիրը տնտեսություն ունենա, և միայն նոր տեխնոլոգիաներով երկիրը լավ օրի չենք հասցնի. «Պետք է այս զարհուրելի արտագաղթի դեմն առնել, ունենալ ազգային որոշակի ծրագիր: Շատ կարևոր է, որ մարդն իր երկրում մնա: Դպրոցներ բացելու փոխարեն, փակում ենք, համայնքները մեծացնելու փոխարեն, փոքրացնում ենք» : Դավիթ Գասպարյանը ցանկություն հայտնեց, որ իշխանությունը դեմքով շրջվի դեպի ժողովուրդը: Մանրամասները՝ տեսանյութում.
