«Ես տխուր եմ. սրանից վատ լինել չի կարող». Ֆերդինանտ Առաքելյան (video)
Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց. «Ես տխուր եմ: Մի բան կա, որ պետք է լինի՝ ժողովուրդը սիրի իշխանությանը, իշխանությունը՝ ժողովրդին»: Ֆերդինանտ Առաքելյանը հարց է բարձրացնում և ինքն էլ պատասխանում. «Խոսում ենք արտագաղթից, ինչի՞ց է արտագաղթը՝ աշխատանքը չունենալուց»: Քանդակագործի խոսքով՝ ամեն ինչ արդեն ավելի լավ է լինելու, քանի որ սրանից վատ չի կարող լինել.«Ի՞նչն է բարդ, որ մեր երկիրը լավը դառնա: Աշխատասեր, խելոք ժողովուրդ ենք»: Մանրամասները՝ տեսանյութում.
