«Սերժ Սարգսյանը կարող է ՀՀ նախագահի աջակցությամբ երկիրը բարձրացնել բարձր մակարդակի». Ռազմիկ Դավոյան (video)
Գրող Ռազմիկ Դավոյանի կարծիքով Սերժ Սարգսյանի կառավարման անցած տասը տարիներին անուրանալի ձեռքբերումներ ենք ունեցել.« Սերժ Սարգսյանը գլխավորապես ուշադրությունը սևեռել էր միջազգային հարթակներում Հայաստանի անվան բարձրացման վրա և դա նրա մոտ հաջողվեց»: Գրողը մեծագույն ձեռքբերում է համարում,մասնավորապես Հռոմի պապի պատարագ մատուցելը Վատիկանում, որը եղավ Սփյուռքի ու նախագահի ջանքերով: Ռազմիկ Դավոյանի խոսքով՝ երկրի ղեկը պահելը դժվարագույն խնդիր է եղել, թե՛ տասնամյակներ առաջ, թե՛ հիմա.«Դուք ինձանից լավ գիտեք, որ անցած տասնամյակների ընթացքում մեր քաղաքական դաշտը գործել է Կռիլովյան առակի պես՝ ամեն մեկը քաշել է իր կողմը»: Բանախոսը հավատում է, որ Սերժ Սարգսյանը, դառնալով ՀՀ վարչապետ, կարող է Հայաստանի նախագահի աջակցությամբ երկիրը բարձրացնել բարձր մակարդակի: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
