«Ասադի իշխանության տապալումը մեր շահերից չի բխում. կհզորանա Թուրքիան». Լևոն Շիրինյան (video)
«Ակնհայտ է, որ Սիրիայում Մերձավոր Արևելքի բաժանման գործընթացն է ընթանում»,-այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Քաղաքագետի կարծիքով, սիրիական կոնֆլիկտը երկար ժամանակ դեռ լուծում չի ստանա. «Սիրիայում կրկնվում է Արևմտյան Հայաստանի պատմությունը, սակայն Սիրիայի հասարակությունն ունի լավ նախագահ, ով իր պետականությանն ու հայրենիքին նվիրված է: Ես համակրում եմ Ասադին»: Լևոն Շիրինյանը կարևորում է, որ մեր բարեկամ պետություն Սիրիայում Ասադը շարունակի կառավարել.«Ասադի իշխանության տապալումը մեր շահերից չի բխում,որովհետև կուժեղանա Թուրքիան»: Լևոն Շիրինյանի խոսքով՝ խոշոր տերությունները Սիրիայի տարածքը ազդեցության գոտի են վերածել, բայց այս տարածքը պահպանողը Ասադն է: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
