«Հայաստանի շանսն է. ու՞ր է հասնելու թուրք-ամերիկյան հարաբերությունների սրումը». Լևոն Շիրինյան (video)
Պուտինը մինչև վերջ չի գնա սիրիական հարցի կոնֆլիկտի լուծմանը, այլապես նա դուրս պետք է գա Սիրիայից, ինչպես դուրս եկավ Արցախից,- այսօր Հայելի ակումբում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Քաղաքագետի խոսքով՝ Սիրիայի հարցով ամենաանկեղծը Իրանն է: «Թուրքիան զբաղված է Սիրիայում, Ռուսաստանը պատժամիջոցների պատճառով լավ վիճակում չէ, այս պարագայում պետք է Հայաստանը համբերատար լինի, և իր համար նոր դաշնակիցներ փնտրի, ինչպիսին օրինակ ԱՄՆ-ն է»: Լևոն Շիրինյանն անդրադարձավ նաև Թուրքիայում ատոմակայանի կառուցման մեկնարկին, որը տվեցին երկու նախագահները՝ Պուտինն ու Էրդողանը. «Ցեղասպան պետությանը տվել են ատոմակայան ունենալու հնարավորություն: Թուրքիան Հայաստան չէ, այնտեղ ուտել-խմելով հարցեր չեն լուծում»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
