Ալժիրում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա 200 զոհ
Ալժիրի հյուսիսում Իլ-76 ռազմական ինքնաթիռ է կործանվել ,ինչի հետևանքով կա առնվազն 200 զոհ: Ինքնաթիռն ընկել է Ալժիրի մայրաքաղաքից 50 կմ հարավ գտնվող Բուֆարիկ ռազմաբազայի աերոդրոմից թռիչքից քիչ անց: Ընկնելուց անմիջապես հետո ինքնաթիռն այրվել է: Ալժիրի իշխանություններն ավիավթարի կապացությամբ դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել:
