Ինչպես են Հս. Կորեայում տոնել «ջրածնային ռումբի» փորձարկումը (տեսանյութ)
Հյուսիսկորեացիները` երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի գլխավորությամբ, հանդիսավորությամբ տոնել են օրեր առաջ «ջրածնային ռումբի» փորձարկումը: Համապատասխան տեսանյութն արդեն հայտնվել է YouTube կայքում։ Դրանից պարզ է դառնում, որ իրենց երկրի միջուկային խոշոր ձեռքբերումը նշելու են հավաքվել ինչպես հարյուրավոր բարձրաստիճան զինվորականներ, այնպես էլ շարքային քաղաքացիներ:
