Դռները բացեք, շոուն չստացվեց. Շարմազանովը՝ «Քաղաքացիական պայմանագրին»/տեսանյութ/
Արդեն տեղեկացրել ենք,որ Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը ակցիա անցկացրին՝ վառելով գունավոր ջահեր նիստերի դահլիճում, նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը առաջարկեց ընդմիջում վերցնել: «Ի՞նչ ընդմիջում, պարո՛ն Գորգիսյան, դուք, ձեր խմբակցությունը: Պարզապես թող հանրությունը որոշի՝ ով ինչով է զբաղված պառլամենտում»,-Գորգիսյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ոնց որ շոուն չստացվեց: Բացեք դռները, թող նորմալ աշխատեն, էրեխեք»,- ակցիայի ավարտին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հաջորդ ելույթ ունեցող՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանն էլ կատակեց՝ առաջարկելով հրավառությունների կազմակերպման վայրերի սահմանափակումների մեջ մտցնել նաև խորհրդարանի շենքը:
