ԵՊՀ-ում հարձակվել են հանրահավաքի իրազեկում իրականացնող ուսանողների վրա, քաշքշել
Հայկական ժամանակը գրում է. Այսօր մի խումբ ուսանողներ Երեւանի պետական համալսարանում իրազեկման ակցիա են իրականացրել ապրիլի 13-ին Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքի մասին եւ բաժանել են #ԻմՔայլը շարժման թռուցիկները: Իրազեկման ընթացքում ԵՊՀ անվտանգության պետը հարձակվել է ուսանողների վրա, քաշքշել նրանց եւ խլրել թռուցիկները: Նա ուսանողներից մեկին մեղադրել է ԵՊՀ-ում պաստառներ թաքցնելու համար: ԵՊՀ աշխատկազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը քաշել է ուսանողուհիներից մեկի ձեռքից եւ գոռացել՝ էս ի՞նչ եք անում, քաղաքական թռուցիկ եք բաժանում: Նա հրել է ուսանողուհուն: Ուսանողները միջադեպի մասին ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ներկայացրել իրավիճակը: ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ քիչ անց հետ կզանգեն եւ կզբաղվեն խնդրով:
