Հեյդար Ալիեւը 1993 թվականին իշխանության է եկել հեղաշրջման միջոցով

 Ադրբեջանի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի քաղաքական տեսությունների բաժնի աշխատակից, փիլիսոփայության դոկտոր Յադիգար Թյուրքելը հեռացվել է աշխատանքից այն բանի համար, որ Ալեքսանդր Շեպոտեւի հարավկովկասյան հակամարտություններին նվիրված մի գրքի առաջաբանում նշել է, որ Հեյդար Ալիեւը 1993 թվականին իշխանության է եկել հեղաշրջման միջոցով:

Այս մասին meydan TV-ին պատմել է ինքը` Յադիգար Թյուրքելը: Նա գտնում է, որ ինստիտուտի տնօրեն Իլհամ Մամեդզադեն իրեն աշխատանքից ազատել է ապօրինաբար:

«Ինձ նկատմամբ կատարված ապօրինության հետ կապված մարտի 10-ին Բաքվի միջազգային մամուլի կենտրոնում ասուլիս եմ տալու: Այդ մասին դատական հայցս կքննի Բաքվի Յասամալի շրջանի դատարանը», -ասել է նա: Շեպոտեւի գրքի առաջաբանում Թյուրքելը պնդել է, որ «1993 թվականին հեղաշրջման ճանապարհով իշխանության եկած Հեյդար Ալիեւը անտեղի կերպով փոխել է ադրբեջանցի թուրքերի անունը եւ իրականացրել կայսրության քաղաքականությունը»: «Այո, ես նման գիրք հրատարակել եմ, եւ կարծում եմ` իրավացի եմ: Եթե այդ մասին ստեի, ապագա սերունդներն ինձ կմեղադրեին պատմությունը կեղծելու մեջ», -գրել է նա: Յադիգար Թյուրքելը հայտնել է, որ մարտի 4-ին տնօրենը հավաքել է ինստիտուտի աշխատակիցներին եւ իրեն «ժողովրդի թշնամի» հայտարարել: «Ավելին, բարձրացրել է իմ դոկտորական դիպլոմը հետ վերցնելու հարցը, աշխատակիցներն էլ քվեարկությամբ հաստատել են դա», -ասել է նա` նշելով, որ ինստիտուտի տնօրենը սպառնացել է Շեպոտեւի գրքում գրածների համար 12 տարվա ազատազրկման ենթարկել տալ իրեն: Յադիգար Թյուրքելն իր հրատարակած գրքում ամբողջությամբ մերկացրել է 1992-1993 թվականներին Ադրբեջանում իշխանության փոփոխությունը, Աբուլֆազ Էլչիբեյի իշխանությունից հեռանալն ու հանրաքվեի ճանապարհով Հեյդար Ալիեւի որպես համաժողովրդական առաջնորդ իշխանության գալը, եւ իրադարձությունը գնահատել որպես պետական հեղաշրջում: «Հեյդար Ալիեւը իշխանության է եկել ոչ թե համաժողովրդական քվեարկության, ժողովրդի վստահությունը, հարգանքը վաստակելու ճանապարհով, այլ բացառապես զինված պետական հեղաշրջման միջոցով: Խորհրդարանի նախագահ եղած ժամանակ, երկրի նախագահ դառնալուց առաջ, նա խորհրդարանում օրինագիծ է ընդունել տվել, որ Ադրբեջանը հրաժարվի թուրքականությունից եւ ադրբեջանականություն ընդունի», -գրքի առաջաբանում գրել է Յադիգար Թյուրքելը: Ադրբեջանում խիստ հիվանդագին են ընդունում Հեյդար Ալիեւի հասցեին քննադատությունը եւ պաշտոնական քարոզչությանը հակասող փաստերի հրապարակումները: Թուրք գրող Թուրղութ Էրին Ադրբեջւանի իշխանությունները մեղադրել են զրպարտության եւ հակաադրբեջանական գործունեության մեջ այն բանի համար, որ նա իր` «Ազատությունից բռնակալություն: Ասես վերակենդանացել են Ստալինն ու Բերիան» գրքում մերկացրել է Հեյդար Ալիեւի կառավարության երկդիմիությունը եւ ապացուցել, որ նա հաճախ գործել է իր անձնական շահերից ելնելով, եւ ոչ թե պետության եւ ժողովրդի օգտի համար:  

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am