Առաջիկա օրերի եղանակի մասին
Ապրիլի 11-14-ը երեկոյան ժամերին հանրապետության շրջանների զգալի մասում, 15-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-15-ին կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 5-6 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 11-12-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +15+20, Կոտայքի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +15+20, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +21+23, Գեղարքունիքում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +15+20, Լոռիում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +18+21, Տավուշում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +20+23, Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +15+20, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +23+25, Արարատում՝ գիշերը`+8+11, ցերեկը` +24+26, Արմավիրում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +24+26, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +15+20, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +24+26, Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +22+25, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +17+21, Արցախում՝ գիշերը` +5+10, ցերեկը՝ +18+22:
