Սերժ Սարգսյանը հիմա էլ պահպանվող անձ է. Հրաչյա Հարությունյան (Կրակեմ Հրաչ)
Սերժ Սարգսյանի անվտանգությունն ապահովելիս նրան մշտապես ուղեկցել է Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ): «Հայկական ժամանակ»-ը Հարությունյանից հետաքրքվել է, թե ինչպես է ապահովելու Արմեն Սարգսյանի անվտանգությունը եւ արդյոք նա շարունակելու է ուղեկցել Սերժ Սարգսյանին, թե՝ ոչ: Եթե նախկինում միայն Սերժ Սարգսյանի անվտանգությունն ապահովելու համար փողոցներ էին փակվում, արդյո՞ք այժմ փողոցները պիտի փակվեն թե՛ նախագահի եւ թե՛ վարչապետի համար: Պետական պահպանության ծառայության պետը հայտնել է, որ պաշտոնաթող Սերժ Սարգսյանն այժմ էլ պահպանվող անձ է: Նա պատասխանել է մեր լրագրողի մի շարք այլ հարցերին: Հարցազրույցն ամբողջությամբ «Հայկականժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
