29–ամյա վարորդը Opel-ով շրջադարձի ժամանակ բախվել է հենասյան բետոնին ու մի քանի մետր ընկնելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ներքևում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ, 29-ամյա Մ. Ե.-ն Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում իր վարած Opel Vectra մակնիշի 35 NA 586 համարանիշի ավտոմեքենայով շրջադարձի ժամանակ բախվել է բետոնե հենասյանն ու մի քանի մետր ընկնելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ներքևում: Ինչպես հայտնում է ֆոըտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ: Փաստի ատթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրատվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի






