Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրություններ
Trend գործակալության փոխանցմամբ,Ադրբեջանում այսօր՝ ապրիլի 11-ին, նախագահական արտահերթ ընտրություններ են անցկացվում, գրանցված է 8 թեկնածու:Երկրի 125 ընտրատարածքներում բացվել են 5426 մշտական և 215 ժամանակավոր ընտրատեղամասեր։ Ընտրություններին հետևելու են մեկնել 894 միջազգային դիտորդներ, տեղական դիտորդների թիվը 58175 է։ Ընտրության հնարավորություն ունի 5 մլն 309 հազար 434 մարդ։ Ընտրողների 50.78 %-ը կանայք են, 49.22 %-ը՝ տղամարդիկ։ Թեկնածուներն են՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ամբողջական Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությունից՝ Ղուդրաթ Հասանգուլիևը, «Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից»՝ Արազ Ալիզադեն, «Վերածննդի ազգային շարժում» կուսակցությունից՝ Ֆարաջ Գուլիևը, «Ճակատայինների նախաձեռնող խումբ» կուսակցությունից՝ Ռազի Նուրուլլաևը, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունից՝ Հաֆիզ Հաջիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը և «Ադրբեջանի դեմոկարտական կուսակցությունից»՝ Սարդար Մամեդովը։
