Ինչպես են իրենց ամուսինների երդմնակալությունը ներկայանում Հայաստանի առաջին տիկնայք և ինչ է դա նշանակում/տեսաշար/
Ապրիլի 9-ին, տեղի ունենավ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Անկախ Հայաստանի շուրջ 30-ամյա պատմության մեջ սա նախագահի 7-րդ երդմնակալության արարողությունն էր:
Նախքան երդմնակալության արարողությունը նորընտիր նախագահը տիկնոջ հետ նախագահական նստավայրում հյուրընկալել էր Սերժ եւ Ռիտա Սարգսյաններին։
Համաձայնեք, որ տղամարդկանց կյանքում մեծ դեր են խաղում իրենց կողակիցները, ուստի Սերժ Սարգսյանն էլ իր խոսքում վստահությություն էր հայտնել, որ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, կօգնի ամուսնուն իր պաշտոնում հաջողություններ գրանցելու հարցում։ « Վստահ եմ, որ Նունեն ինձ կօգնի՝ ոչ միայն, որ իմ 50 տարվա ընկերն է, 40 տարվա կինս, այլ նաև ունի փայլուն օրինակ՝ տիկին Ռիտայի օրինակը»,-պատասխանել էր նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:
Նորություն չէ, որ հագուստի ընտրությունն ունի իր հոգեբանությունը եւ շատ բան կարող է պատմել մարդու հոգեվիճակի մասին։
Լինելով ամենականացի կայքը Հայաստանում՝ Wnews.am-ը որոշեց վերհիշել, թե ինչ տեսքով էին երդմնակալությանը ներկայացել Հայաստանի նախկին առաջին տիկնայք։
Եկեք միասին վերհիշենք Հայաստանի նախորդ նախագահների երդմնակալության արարողությանը առաջին տիկնանց.
Բելլա Քոչարյան.
2008-ի ապրիլի 9-ը. Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը օպերայի դահլիճում
Բելլա Քոչարյանն որպես երկրի առաջին տիկին վերջին անգամ ներկայացավ կանաչ հագուստով։
Կանաչը համառության, հավերժության, հաստատակամության գույն է։ Այն բարձրացնում է մարդու ինքնավստահությունը։ Նա, ով ընտրում է կանաչը, ցանկանում է դուր գալ շրջապատին, փնտրում է ինքնահաստատման ճանապարհներ։
Ռիտա Սարգսյան. ոսկեգույն հագուստ
Ոսկեգույնը խորհրդանշում է ջերմություն, փառք, գեղեցկություն, հաղթանակ։ Հագուստի ընտրության մեջ այն հուշում է, որ տվյալ անձը պատրաստ է վճռական գործողությունների, ոչնչից չի վախենում։ Այս գույնը նախընտրում են էներգիայով լի մարդիկ։
Երեկ Արմեն Սարգսյանը երդմնակալության արարողությանը Ռիտա Սարգսյանն ընտրել էր ոսկեգույն-կանաչավուն կոստյում՝ կանաչ կախազարդով։
Հայաստանի նոր առաջին տիկին Նունե Սարգսյանը սպիտակ կոստյումով էր։
Սպիտակը պարզության, մաքրության եւ կատարելության խորհրդանիշն է։ Սպիտակ գույնն ընտրող մարդիկ սովորաբար կոկիկ են, անկեղծ, բարոյական։
