Որ դեպքում քաղաքականությունից կհեռանա Փաշինյանը

Այսօր Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրն էր «Իմ քայլը» քայլերթը նախաձեռնած ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը: Ազատությունը ներկայացնում է մի հատված Փաշինյանի հետ զրույցից:
Հարց․ - Պարոն Փաշինյան, Դուք արդյոք պայքարում եք համակարգի դեմ: Նկատի ունեմ կլանին, որը 28 տարի կա: Ենթադրենք Սերժ Սարգսյանին չառաջադրեցին, համաձայն կլինե՞ք, որ ՀՀԿ-ից այլ թեկնածու առաջադրվի, թե՞ կպահանջեք անցկացնել նոր ընտրություններ, որտեղ քրեաօլիգարխիկ մասսան իրենց մասնակցությունը չի ունենա: Ժողովրդին ստիպելո՞ւ եք ձեռքները վեր բարձրացնել որպես հնազանդության նշան՝ ցույցի ժամանակ:
Փաշինյան․ - Մենք ասել ենք, որ առանց բռնություն կիրառելու հաղթահարելու ենք նաև ոստիկանության պատնեշները, եթե դրա անհրաժեշտությունը ծագի, բայց ես չեմ կարծում, որ ոստիկանական պատնեշները հաղթահարելու համար անհրաժեշտ է բռնություն գործադրել: Դա կարելի է անել առանց բռնության, եթե մեր թիկունքում լինի այնքան քաղաքացի, որի էներգետիկայով և ներկայության ուժով մենք կկարողանանք այդ պատնեշները հաղթահարել: Մենք ասել ենք, մեր պլանները չենք էլ թաքցնում: Մենք ակնկալում ենք այնքան քաղաքացիների ներկայություն, որ հնարավոր լինի շրջափակել Ազգային ժողովի շենքը և թույլ չտալ, որ այնտեղ որևէ վարչապետի ընտրություն տեղի ունենա և շրջափակել ցանկացած այլ շենք, որտեղ կփորձեն վարչապետի ընտրություն անել Սերժ Սարգսյան թեկնածուով կամ որևէ այլ հանրապետական թեկնածուով:
Հարց․ - Իսկ եթե շրջափակելու ժամանակ ոստիկանությունը փորձի միջամտել, Դուք գիտեք, թե ինչպես են միջամտում և ինչպես են փորձում ազատել ճանապարհը ցուցարարներին։
Փաշինյան․ - Դա է ամբողջ խնդիրը: Եթե նույնիսկ մեր դեմ բռնություն են կիրառում, մենք պետք է ոչ թե գործենք բռնություն կիրառողի դեմ, այլ բռնության նպատակի դեմ:
Հարց․ - Ինչպե՞ս պիտի դիմադրեք: Օրինակ, ասելու են՝ բացեք ճանապարհը:
Փաշինյան․ - Չենք բացելու:
Հարց․ - Եթե զոռով, հրելով հանե՞ն:
Փաշինյան․ - Փորձելու ենք այնպես անել, որ չկարողանան: Եթե մեր թիկունքում տասնյակ հազարավոր ժողովուրդ լինի, պատկերացնո՞ւմ եք՝ տասնյակ հազարավոր ժողովրդին այդտեղից հանել:
Հարց․ - Հիմա հույս ունեք, որ տասնյակ հազարավոր մարդիկ կհավաքվե՞ն:
Փաշինյան․ - Հույս չունեմ․․․ ես ասում եմ՝ եկեք խնդիրը շատ հստակ ձևակերպենք: Եթե մենք ուզում ենք խնդիր լուծել, մենք պետք է ունենանք տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Եթե մենք չունենք տասնյակ հազարավոր քաղաքացիներ, մենք խնդիր չենք լուծի: Այո՛, մենք կգնանք, քաղաքացիական անհնազանդության տարբեր ձևեր կկիրառենք, մենք նկատմամբ բռնություն կկիրառեն՝ մենք բռնություն չենք կիրառի, մեզ կձերբակալեն կամ բերման կենթարկեն, բայց մենք խնդիր չենք լուծի: Այսինքն ի՞նչ, որևէ մեկը մտածում է, որ ինքը տանը նստելու է՝ մենք այս տասնհինգ հոգով գնալու ենք իշխանափոխություն անենք, ինքը գա ասի՝ ինչ լավ է, իշխանափոխություն տեղի ունեցա՞վ: Չի լինելու այդպիսի բան: Ձեռքները բարձրացնելը շատ կարևոր էլեմենտ է մեր պայքարի մեջ, որ մենք մարդկանց պետք է ցույց տանք, որ մենք բաց ձեռքերով ենք պայքարում, առանց զենքի և զինված չենք: Ընդհանրապես, երբ բռնություն են կիրառում ցուցարարների նկատմամբ, ե՞րբ է դա տեղի ունենում կամ ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հենց ուղղակի հո չե՞ն գալիս ու սկսում բռնություն կիրառել: Դրա համար որոշակի կոնտեքստ է ստեղծվում, և, ասենք, ցույցի շարքերից սկսում են ինչ-որ առարկաներ նետել և այլն, այդ ամեն ինչը տեսանկարվում է, որ իբր հարձակում էր ոստիկանների վրա: Իսկ երբ որ ձեռքներս բաց լինի, բոլոր սադրիչները, որոնք պատրաստվում են այդպիսի գործողություն իրականացնել, կերևան: Եվ երկրորդը, երբ որ մենք այսօրվանից ասում ենք, որ մենք ոչ մի ոստիկանի ոչ միայն չենք հայհոյելու, չենք խփելու և այլն, և այլն, մեր ցույցի մասնակիցները արդեն իրենց լիազորված կզգան որևէ այդպիսի գործողություն անողի իրենք արդեն դուրս բերեն այդ ցույցի շարքից:Եթե ժողովուրդը, ինչպես հիմա ես ակնկալում եմ, տասնյակ հազարներով, հարյուր հազարներով դուրս է գալիս փողոց և չի հաղթում, և ես կոնկրետ չեմ ապահովում իր հաղթանակը, ես հեռանում եմ քաղաքականությունից:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am