Երևանն և Բաքուն մրցում են Իրանի համար. Еurasianet
Ադրբեջանն ու Հայաստանը մրցակցում են Իրանին տարածաշրջանային գործընթացների մեջ ներքաշելու համար: Այս մասին գրում է Еurasianet վերլուծական հարթակը:Հոդվածի հեղինակ Բրեդլի Ջարդինը գրում է, որ Հայաստանը նոր հարաբերություններ է զարգացնում Իրանի հետ տնտեսական շրջափակումը շրջանցելու համար, սակայն մի փոքր դեպի արևելք Ադրբեջանը ջանքեր է գործադրում է Երևանի ծրագրերին խանգարելու համար: «2017-ին երկկողմ առևտրաշրջանառության ծավալը կազմել է $211,4 մլն: Իսլամական պետությունը երկար ժամանակ հետաքրքրված էր ընդլայնելու իր առևտուրը ՌԴ-ի հետ ԵԱՏՄ-ի միջոցով: Բաքվին՝ ՀՀ-ի հետ պատերազմից ի վեր, անվտանգության ոլորտում անհանգստացնող հիմնական հարցերից է Նախիջևանը, որի հետ կապը միայն օդային ճանապարհով է: Բաքուն է մտադիր է ընդլայնել վերջերս գործարկված նոր երկաթգիծը դեպի Նախիջևան և իրանական Մաշադ քաղաք», - գրում է հեղինակը:
