Թալանել են Ռաֆայել Երանոսյանի ավտոմեքենան. Տուժողը կասկածում է դերասան Անդոյին

Այսօր Երևանի Շենգավիթ վարչական ծրջանում գողություն են կատարել դերասան Ռաֆայել Երանոսյանի Volkswagen Jetta ավտոմեքենայից՝ վերջինիս պատճառելով շուրջ 70 հազար դրամի վնաս: «Առավոտյան հարևաններս ձայն տվեցին, թե, կարծես, մեքենայիցդ գողություն են արել: Դուրս եկա, տեսա մեքենայիս ապակին են ջարդել, այնտեղ գտնվող ակնոցս են ջարդել, 2-3 հազար դրամի չափով կոպեկներ ունեի, տարել են, ու էլ ոչինչ չգտնելով՝ մնացած ամեն ինչ թափրտել: Ավտոմեքենայիս մեջ թանկարժեք կոստյումներ ունեի, երեկ հավանաբար սիրտս կանխազգում էր, որ նման բան կարող էր լինել, տուն էի տարել, լավ էր: Էս գարնան օրով կանանց մեկամսյակի ծախսերից դեռ չպրծած, նոր ծախսի տակ ընկա», -Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց դերասանը: Սա արդեն երկրորդ գողությունն է Ռաֆայել Երանոսյանի ավտոմեքենայից: Տուժողը նախորդ անգամ գողության մասին ոստիկանություն հաղորդում չի ներկայացրել, սակայն այս անգամ նախընտրեց չլռել: Հարցին, արդյոք որևէ մեկին կասկածում է այս գողության մեջ, երբեք ու ոչ մի պահի հումորի զգացումը չկորցնող դերասանը պատասխանեց. «Անդոյին (նկատի ունի դերասան Անդրանիկ Հարությունյանին՝ հեղ.) եմ կասկածում: Հիմնական կասկածներս նրան են ուղղված, քանի որ իրենք ավտոմեքենաներ սարքելու «բոքսեր» ունեն, ու այդպես են անում, որ իրենց ընտանիքն իմ հաշվին ապրի: Այսօր պիտի տանեմ 70 հազար դրամ տամ իրենց, որ մեքենաս սարքեն: Ուրիշ տեղ որ տանեմ, հաստատ Անդոն կնեղանա: Ու ընդհանրապես, իմ կյանքում ինչքան վատ բան է լինում, այդ ամենի պատճառն Անդոն է: Ես իրեն ասել եմ՝ Աստված մի օր քթերիցդ բերելու ա, ուղղակի տնաշենի քիթն էնքան մեծ ա՝ չի ստացվում: Ես դրան փակել եմ տալու (ծիծաղում է՝ հեղ)... Իսկ իրականում, այդ 3 հազար դրամին տղերքը երևի մի տեղ նստած խմում են: Չի բացառվում, որ հենց իմ կենացն են խմում ու մի քիչ էլ գլուխ գովում՝ «արա, էն Ռաֆոյի ավտոյի պատուհանը ջարդել ենք, ոչինչ, մի անգամ էլ մենք ջարդենք»: Բայց դե մեկ է՝ ես իրենց գտնելու եմ»:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am