Արտաշես Գեղամյանը չցանկացավ «սուրբ օրվա» խորհուրդն իմաստազրկել՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի ակցիան (video)
«Ի դեմս Սերժ Սարգսյանի, տա Աստված, որ մի կողմից ունենանք բանիմաց, խելացի վարչապետ, մյուս կողմից էլ ունենանք աշխարհաքաղաքական շատ բարդ զարգացումներին ծանոթ նախագահ»,- այսօր Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Հարցին՝ կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանին խափանել Սերժ Սարգսյանի վարչապետ առաջադրվելը, պատգամավորը պատասխանեց. «Նման հարց ես օրակարգում չեմ տեսնում ու չեմ ուզում այս սուրբ օրվա իմաստն իմաստազրկել»: Մանրամասները՝ տեսանյութում.
