Երբ մարդը երկար տարիներ գտնվում է իշխանությունում, այլևս ի վիճակի չէ համարժեք որոշումներ կայացնել. Արա Պապյան
Ոմանք Սերժ Սարգսյանի երկար տարիներ իշխանությունում լինելը, հատկապես տասը տարի նախագահ լինելը, ներկայացնում են որպես դրական բան՝ մեծ փորձ, հարցերի իմացություն և նման բաներ: Մի կողմ եմ դնում այդ նշյալ փորձի արդյունքները, որը միակ ճիշտ չափանիշը կարող է լինել: Գիտականորեն ապացուցված է, որ մարդ, ով երկար տարիներ գտնվում է իշխանությունում, կորցնում է իրականության ընկալումը (ոմանց մոտ դա շատ ավելի արագ է տեղին ունենում) և այլևս ի վիճակի չէ համարժեք որոշումներ կայացնել: Նրա շրջապատը շեֆին, խազեյինին, բոսին կամ «անձամբ իրեն», ներկայացնում է այն թվերն ու փաստերը, որոնց համար ոչ թե կտուժի, այլ կխրախուսվի: Երբ արքաներն իրենց կողքին խեղկատակ էին պահում՝ նպատակ ունեին գոնե երբեմն լսել ճշմարտությունը: Հիմա այդ պաշտոնն էլ չկա մեր արքունիքում: Այնպես որ՝ Հայաստանում ինչքան շատ ու շուտ լինեն փոփոխությունները, այնքան լավ: Այս մասին գրել է Արա Պապյանը
