Պարզվեց սուտ է
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ Ելք խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ Հայաստանը չի տանում երկու ինտեգրացիոն գործընթաց, դա սուտ է: Եվ ինտեգրացիոն գործընթաց տարվել է միայն ԵՏՄ-ի հետ կապված:«Մենք ստացել ենք ԵՏՄ, հուսով եմ կառավարության անդամները լսում են, որ երեկվանից ՌԴ տարբեր քաղաքաներում հայ վարորդներին ոստիկանությունը նեղն է գցում՝ ասելով, որ վարորդական իրավունք պետք է հանել»,- ասաց նա: Մարուքյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները երկու բան են ամբողջ աշխարհին հայտարարում, մեկն այն է, որ երկիրն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի, ինչը պարզվեց սուտ է: «Այստեղ հայտարարություններ են հնչում, թե տեսաք՝ այս արեցինք, այն արեցինք, բայց ոչ մի փաստ չի արձանագրվել: Արձանագրվել է, որ Հայաստանը ստորագրել է փաստաթուղթ, վաղն էլ արձանագրելու է, որ վավերացրել է համաձայնագիրը։ Բայց խաղը սկսվելու է դրանից հետո՝ Հայաստանն այնպես կանի՞, որ ստեղծվի մի հակակոռուպցիոն մարմին վստահելի մարդկանցով, ովքեր կպայքարեն կոռուպցիայի դեմ, այնպես կանի՞, որ ունենանք անկախ դատական համակարգ, Հայաստանն այնպես կանի՞, որ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը չլինի այնպիսին, ինչպիսին այսօր է, Հայաստանն այնպես կանի՞, որ ԿԸՀ-ն լինի այնպիսին, որ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը բարձրանա: Սրա մասին է խոսքը»,- նշեց նա:
