Րաֆֆի Հովհաննիսյանը զանգել է Նիկոլ Փաշինյանին
Այսօր ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի #ԻմՔայլը արշավի 11-րդ օրն է. Փաշինյանն իր համախոհների հետ հասնում է Հրազդան քաղաք: Նա իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է հետեւյալ գրառումը`«#ԻմՔայլը անհրաժեշտ են կամավորներ՝ ապրիլի 13-ի հանրահավաքին կազմակերպչական աջակցություն ցույց տալու համար։ Խնդրում եմ՝ զանգել 095 05 67 03 և 095 78 79 54 հեռախոսահամարներով»: Փաշինյանը նշեց, որ եթե հսկայական մասնակցություն լինի ապրիլի 13-ին՝ ժամը 18:30-ին հայտարարված հանրահավաքին, հնարավոր կլինի կանխել Սերժ Սարգսյանի վարչապետացումը: Այսօր քայլերթին է միացել ԱՄՆ-ում բնակվող գործարար, հասարակական գործիչ Զարեհ Պալյանը: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ իրեն առավոտյան զանգահարել է Րաֆֆի Հովհաննիսյանը եւ զորակցություն հայտնել քայլարշավին:
