«Եթե Արմեն Սարգսյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, դեռ չի նշանակում, որ պետական դավաճան է». Գևորգ Պետրոսյան (video)
«Ծառուկյան խմբակցությունը միասնական որոշում է կայացրել մասնակցել Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ոչ մի պատճառ չկար չմասնակցելու նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը. «Իսկ ինչու՞ պետք է չմասնակցեինք: Մենք կողմ ենք քվեարկել, բայց արարողությանը մասնակցելը մեզ չի կաշկանդում, և մենք հետևողական ենք լինելու հանրապետության նախագահի աշխատանքը գնահատելու հարցում»: Գևորգ Պետրոսյանը, խոսելով Արմեն Սարգսյանի քաղաքացիության վիճահարույց հարցից, ասաց. «Եթե Արմեն Սարգսյանն իսկապես հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, բայց դա չի նշանակում, որ նա պետական դավաճան է»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
