«Մեր ընթացքն անկասելի է. մենք կմտնենք ԱԺ». Արմեն Ռուստամյան (video)
Այսօր ՄՀՀ-ում կայացավ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը,որին լրագրողների մուտքն արգելված էր, և վերջիններս աշխատում էին ՄՀՀ-ի դիմաց: Երդմնակալության արարողությունից առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «ԱԺ-ն ընտրել է նախագահին, դրա համար մենք ասում ենք, որ սա աննախադեպ է, ըստ էության, նա չորրորդ հանրապետության առաջին նախագահն է: Արմեն Ռուստամյանը համաձայն չէ, որ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը բաց է մնացել. «Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն իսկապես կան, այն հարցերը, որոնք բարձրացվել են, դրանց էլ պատասխան է տրվել: Չեմ կարծում, որ անընդհատ պետք է ականներ դնել նոր պաշտոնյաների տակ: Մենք չենք ունեցել նախադեպ, որ մի նախագահ ունենանք եւ նրա նկատմամբ կասկածանք չառաջացնենք»: Անդրադառնալով ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը եւ հայտարարությանը, որ ԱԺ շենքը շրջափակելու են եւ խոչընդոտելու են, որ պատգամավորները գնան նիստերի դահլիճ ու մասնակցեն վարչապետի քվեարկությանը, պատգամավորը նշեց. «Նմանատիպ քայլը հակաօրինական է, բայց մեր ընթացքն անկասելի է, մենք կմտնենք»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
