«Ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի «Իմ Քայլը» նախաձեռնությունը». կմիանա՞ Րաֆֆի Հովհաննիսյանը Փաշինյանին (video)
Այսօր Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին , նշեց. «Հինգ տարի առաջ այս օրն ունեցանք զույգ երդմնակալություն՝ մեկը հրապարակում, մյուսն՝ այստեղ: Հինգ տարի անց ունենք կեղծիքի վրա հիմնված նոր ընտրակարգ, սակայն, ես այսօր շնորհավորում եմ Արմեն Սարգսյանին»: Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն իր փափուկ, դիվանագիտական խոսքով կկարողանա փոփոխության առաջարկ անել: Հարցին՝ հնարավո՞ր է «Ժառանգությունը» միանա Քաղաքացիական պայմանագրի նախաձեռնած Իմ քայլը ակցիային, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Անկախ նրանից, մենք քայլում ենք նրանց հետ, թե ոչ, «Ժառանգությունը» կլինի ժողովրդի կողքին»: Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն ու նրանց հաջողություն մաղթեց: Մանրամասները՝ տեսանյութում.
