Ծանրամարտի մարզիչ Արման Ղազարյանը ընկել է 2-րդ հարկից.ՀԺ
Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի 2-րդ մարզիչ Արման Ղազարյանը ընկել է 2-րդ հարկից, այժմ «Արմենիա» բժշկական կենտրոնում է՝ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ: «2-րդ հարկից ընկել է: Հանրապետական հիվանադանոցում է՝ վերակենդանացման բաժանմունքում: Երեկ չէ առջի օրն է տեղի ունեցել: Տանը գործ անելիս ընկել է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Ղազարյանը կոտրվածքներ է տեղի ստացել: «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀԺ-ին ասացին, որ Արման Ղազարյանը գիտակից է: Ներկա պահին վիճակը կայուն է եւ կյանքին վտանգ չի սպառնում: Մանրամասն՝ armtimes.com-ում
