Ռուսաստանյան օլիգարխները միլիարդավոր դոլարների կորուստներ են կրում

Այսօր առավոտյան ներդրողները սկսել են ակտիվորեն վաճառել ռուսական ընկերությունների բաժնետոմսերը։ Ռուսաստանյան ընկերությունները, նաև մի շարք օլիգարխներ, այսօր տասնյակ միլիարդավոր դոլարներ են կորցրել՝ ապրիլի 6-ից ուժի մեջ մտած ամերկյան նոր պատժամիջոցների սահմանման պատճառով: Մոսկվայի բորսայի ցուցիչն այսօր շուրջ 9 տոկոսի անկում է արձանագել, իսկ РТС-ի ցուցիչը նվազել է 10 տոկոսով: Այս մասին, հղում անելով «Ֆորբսին», հաղորդում է РБК գործակալությունը: Կրմելի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրմելը հետևում է իրավիճակին: Պեսկովը նաև համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի կառավարությունը կանի հնարավորը՝ վնասները նվազագույնի հասցնելու համար: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն, իր հերթին, այսօր հայտարարել է, թե Ռուսաստանն իրեն պատասխան քայերի իրավունք է վերապահում: Կառավարությունը միջոցներ կձեռնարկի՝ պատժամիջոցներից տուժած ընկերություններին օգնելու համար, նար ասել է ՌԴ վարչապետը: Ռուսաստանում նաև տեղական արժույթն է անկում ապրում՝ մեկ դոլարի արժեքն այսօր գերազանցել է 60 ռուբլին, իսկ մեկ եվրոն արժեցել է 73 ռուբլի: Նման ցածր ցուցանիշ ռուսական ռուբլին արձանագրել էր 2016 թվականին: Բորսայի անկման հետևանքով շուրջ 50 ռուսաստանցի օլիգարխներ միայն այսօր կորցրել են 11 միլիարդ դոլարից ավելի գումար: Ամենից շատ կորցրել է Օլեգ Դերիպասկան՝ մոտ 3 միլիարդ դոլար։ Ավելին՝ Դերիպասկան հայտարարել է, որ իրեն պատկանող «Ռուսալ» ընկերությունը տեխնիկական դեֆոլտի վտանգի տակ է հայտնվել։ Վլադիմիր Պոտանինին պատկանող «Նորիլսկի նիկելը» այսօր կորցրել է շուրջ 1,3 միլիարդ դոլար: Վիկտոր Վեկսելբերգի կորուստը կազմել է մոտ 900 միլիոն դոլար, իսկ Սուլեյման Կերիմովինը՝ 810 միլիոն դոլար։ Ընդ որում՝ այսօր մեծ գումարներ են կորցրել ոչ միայն ամերիկյան պատժամիջոցների ցանկում հայտնվածները, այլև շատ ուրիշներ: Շարունակությունը՝ Ազատութունում:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am