«Ասենք՝ եկան, փակին, ո՞վ ա գալու «վլաստի», Նիկո՞լը ». Ս. Սարոյան
«Ոչինչ չի ստացվի: Ժողովուրդը նրանց կողքը չի կանգնի…Մեկ-մեկ ընկնում եք երազանքների գիրկը, այ տնաշեններ: ժողովրդին էսօր ավելի շատ հետաքրքրում ա իրա ապրելակերպը, անվտանգությունը…», - Ազգային Ժողովում լրագրողները ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին, թե ինչ արդյունք կտա Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վերարտադրության դեմ սկսած պայքարը: Հարցին, թե Ն. Փաշինյանը նախատեսում է շրջափակել ԱԺ շենքը, Ս. Սարոյանն ասաց. «Ո՞վ փակի: Նիկո՞լը: Հերիք է, ժողովուրդը մեղք է, ասենք, որ եկան, փակին, ո՞վ ա գալու «վլաստի», Նիկո՞լը, ի՞նչ ա փոխվելու: Նորմալ եթում ենք առաջ: Ես Նիկոլի դեմ բան չունեմ, նորմալ տղա ա, իրա գործն ա անում»:
