ԱՄՆ-ը կհարվածի Սիրիային
The Wall Street Journal թերթի փոխանցմամբ, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի առնվազն մեկ հրթիռային էսկադրային ականակիր է ուղեւորվել Սիրիայի ափեր ապրիլի 9-ին Սպիտակ տանը կայացած խորհրդակցությունից հետո, որը նվիրված էր Սիրիայի Դումա քաղաքում տեղ գտած քիմիական գրոհին: Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկել է ուժի հնարավոր կիրառումը Դամասկոսի նկատմամբ, որին Վաշինգտոնը պատասխանատու է համարում Դումայում իրականացված քիմիական գրոհի համար: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահը երկրի զորահրամանատարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Վաշինգտոնը ռազմական գործողությունների բազմաթիվ տարբերակներ ունի Դումա քաղաքում տեղի ունեցած քիմիական գրոհի կապակցությամբ: Թրամփի խոսքով՝ որոշումը կընդունվի առաջիկա 24-48 ժամվա ընթացքում:
