Ծանր է լինելու.Մոսկվան ԱՄՆ-ին նախազգուշացրել է
«ԱՄՆ-ին ծանր հետեւանքներ են սպասում Սիրիայի դեմ ուժի կիրառման դեպքում: Համապատասխան կապուղիներով մենք արդեն ամերիկյան կողմին հայտնել ենք, որ շինծու առիթներով Սիրիայի դեմ ուժային գործողությունները, որտեղ այդ երկրի օրինական կառավարության խնդրանքով գտնվում են ռուս զինծառայողներ, կարող են հանգեցնել ամենածանր հետեւանքների»,- ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Դիվանագետն արեւմտյան քաղաքական գործիչներին կոչ է արել «փոքր-ինչ չափավորել ճուռակային հռետորաբանությունը» եւ դադարեցնել խելացնոր հավակնությունները, որոնք մարտահրավեր են նետում գլոբալ անվտանգությանը: Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան առճակատման ուղեգիծ են բռնել Մոսկվայի նկատմամբ՝ օգտագործելով այն մեթոդների եւ տոների լայն զինանոցը, որը չի եղել նույնիսկ «սառը պատերազմի» ժամանակ:
