Հաճելի է հանդիպել չքնաղ Այսելին՝ հարազատ Ադրբեջանից.Կիրկորով
Комсомольская правда-ի փոխանցմամբ,այս շաբաթ ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը Մոսկվայի Եվրատեսիլյան երեկույթի ժամանակ ներկայացրել է իր հովանավորյալներին՝ Doredos խմբին, որը Լիսաբոնում ներկայացնելու է Մոլդովան: «Մենք Doredos»-ի հետ ներկայացնում ենք մեր երգը, որով երիտասարդները կներկայանան Մոլդովայի անունից միջազգային մրցույթում՝ Եվրատեսիլում: Անձամբ ինձ համար այս երեկո նաեւ չափազանց հաճելի էր հանդիպել չքնաղ դիվային հարազատ Ադրբեջանից՝ Այսելին: Ուզում եմ թանկագին Այսելին մաղթել հաջողություն ու հաղթանակ: Կհանդիպենք Պորտուգալիայում, սպասելու եմ քեզ ապրիլի 30-ին՝ իմ տարեդարձին Լիսաբոնում, հանդիպման վայրի մասին կհայտնեմ քեզ անձամբ»,- ինստագրամյան իր էջում գրել է Կիրկորովը:
