Սերժ Սարգսյանի տեղը թոշակառուների բազկաթոռն է մինչեւ կկանչեն հարցաքննության. Լ. Բարսեղյան

Երեկ Ազատության հրապարակում «ՄերժիրՍերժին» նախաձեռնության հանրահավաքը վարում էր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Նա Հայկական Ժամանակի հարցերին պատասխանել է մինչեւ հանրահավաքի մեկնարկը: - Պարոն Բարսեղյան, դուք ձեր բազմաթիվ հարցազրույցներում նշել եք, որ Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու իսկական ժամանակը հիմա է, երբ նա ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, բայց ընդդիմության հրավիրած հանրահավաքներում մարդկանց քանակը գնալով պակասում է, արդյո՞ք դա ավելի վատին չի տանում: -Ես ասել եմ, որ սա շատ հարմար առիթ է՝ պայքարը սրելու համար, թե չէ ընդհանրապես որեւէ օր չի դադարել այդ պայքարը այն մարդկանց կողմից, ովքեր գտել են, որ այդպես էլ կա: Դժվարանում եմ ասել, ինձ թվում է չի պակասում, ես կարծում եմ, որ ամեն մեկը պետք է իր բողոքը փորձի տեղ հասցնել: Եթե պարզվի, որ փոքրաթիվ է բողոքողների թիվը, ինչ անենք, ամեն մեկն ուզում է, որ իր տեղը պատասխան տա, ոչ ոք չի ուզում ստանձնի մի սցենարի պատասխանատվություն, որ երաշխավորի, թե հավաքվելու է այսքան հազար մարդ: Կոնկրետ ես իմ տեղն եմ պատասխանատու, քաղաքական ուժերն ունեն մտածելու բան, այն ուժերը, որոնք որեւէ կերպ չեն բողոքում, ուրեմն բողոք չունեն: - Դուք դիմե՞լ եք քաղաքական ուժերին, որպեսզի միասնաբար պայքարեն Սերժ Սարգսյանի դեմ: - «ՄերժիրՍերժին» քաղաքացիական նախաձեռնության կողմից այդ կոչը եղել է, այսօր նորից կվերընթերցվի այդ կոչը: Իմ լրացումն այդ կոչերին եղել է այն, որ մնացած հարցերով ձեր վեճերը թողեք մի կողմ: - Ամեն ինչ տանում է նրան, որ ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրելու է Սերժ Սարգսյանին, այլ տարբերակ հնարավո՞ր է: - Մի սցենարն այն է, որ Սերժ Սարգսյանը քաշելու է իր հավատավորներին. մի 10 հոգի է պնդել, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, առանց նրա կյանք չկա: Մյուսների ձայնը դուրս չի եկել, նրանք կամ խորամանկ են, կամ շատ խելացի են, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն անակնկալ մատուցի հատկապես այդ 10 հոգուն, ովքեր երդվում են իր անունով: Մանրամասն՝Հայկական Ժամանակի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am