Բերման ենթարկվածներից մեկն աղջիկ է, Լենա Նազարյանը ոստիկանության դիմաց ակցիա է իրականացրել
Հայկական ժամանակը գրում է. Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ քիչ առաջ Կենտրոնի ոստիկանության բաժնից ազատ են արձակել բերման ենթարկած ՔՊ-ականներին: Նրա փոխանցմամաբ՝ բերման ենթարկածներին վարչական տույժի են ենթարկել: «Հիմնավորումն այն է, որ իբր ասֆալտն են կեղտոտել՝ ներկով: Բերման ենթարկվածները ՔՊ-ի անդամներ են եղել՝ Վարսենիկ Ուզունյան եւ Բաբկեն Գրիգորյան: Մինչեւ երկու ժամ պահել են ոստիկանության բաժնում»,- ասաց Պապիկյանը: Նշենք, որ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը ոստիկանության Կենտրոնի բաժնի դիմաց, որպես բողոքի նշան ներկով ասֆալտին պատկերել է #ԻմՔայլը գրառումը:
