Առաջիկա օրերի եղանակի մասին
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում ապրիլի 11-14-ը՝ երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի: Երևան քաղաքում ապրիլի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ը՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
