«Գլխատված» սնիկերս՝ գլխատված թռչունի փոխարեն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ #ԻմՔայլը նախաձեռնության անդամ Արփի Դավոյանի տան դռան առաջ այսօր գլխատված թռչուն էր հայտնաբերվել: ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով հայտարարել էր, որ ցանկացած գործողություն ստանալու է պատասխան եւ այսօր պատասխան գործողությամբ Շարմազանովի դռան առաջ կտրտած սնիկերս կդրվի՝ ի պատասխան գլխատված թռչունի: Ֆեյսբուքյան էջում տեղադրվել է լուսանկար, որում պատասխան գործողությունն է՝ «գլխատված» սնիկերսը՝ Շարմազանովի դռան առաջ:
