«Հայաստանում սահմանափակ իշխանություն ունեցող նախագահը երդվեց». միջազգային լրատվամիջոցների արձագանքը

Այսօր Արմեն Սարգսյանը պաշտոնապես ստանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները։ Միջազգային լրատվամիջոցները ևս անդրադարձել են Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը։ Associated Press-ը գրում է. «Հայաստանը նոր նախագահ ունի, երկիրն անցում է կատարել մի համակարգի, որտեղ նախագահն ավելի քիչ լիազորություններ ունի։ Արմեն Սարգսյանը, պաշտոնապես անցնելով իր պարտականություններին, խոստացել է աշխատել արդարադատության համակարգի բարելավման համար և պայքարել կոռուպցիայի դեմ: Պառլամենտական պետության անցումից հետո նախագահի պաշտոնը կրում է զուտ արարողակարգային բնույթ։ Այս ամենի արդյունքում էլ,ըստ քննադատների փոփոխությունը թույլ կտա Սերժ Սարգսյանին պահել իր իշխանությունը արդեն նոր՝ վարչապետի պաշտոնում։ Սարգսյանի կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում»։ Ամերիկյան մեկ այլ կայք՝ ABC News-ը ևս գրում է ՀՀ-ի՝ կառավարման նոր համակարգի անցնելու մասին, որի հանրաքվեն անցկացվեց 2015-ին: The Penisula Qatar-ը հայտնում է Հայաստանում 63-ամյա նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քաղաքացիների բողոքի ցույցերի մասին: France Press-ը ևս անդրադարձել է Արմեն Սարգսյանի երդմնակալությանն ու ՀՀ նախագահի լիազորությունների ստանձմանը։ «Միացյալ Թագավորությունում ՀՀ նախկին դեսպանը ստանձնել է իր պարտականությունները խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ՝ աջ ձեռքը դնելով Նոր կտակարանի 7-րդ դարի ձեռագրի և Հայաստանի Սահմանդրության վրա։ Հետո օրհնություն է ստացել հայ եկեղեցու առաջնորդ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից»,- գրում է ֆրանսիական գործակալությունը։ Երդմնակալության արարողությանն ու Արմեն Սարգսյանի խոստումներին անդրադարձել են նաև Radio Free Europe-ը, The Sun-ը, Daily Mail-ը, Daily Star-ը, Financial Express-ը, New York Times-ը, Washington Post-ը: Մասնավորապես, բրիտանական Daily Mail-ը հայտնում է «սահմանափակ իշխանություն ունեցող ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության» մասին:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am