Զարուհի Փոստանջյանը վիրավորեց Րաֆֆի Հովհաննիսյանին
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է, «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ասաց, որ դա Սերժ Սրագսյանի գործակալական ցանցը կրող հայտարարություն է: «Շատ եմ ցավում, որ նման հայտարարությամբ հանդես է եկել տվյալ անձը, քանի որ այն խորհրդարանը, որը ձևավորվել է 2017 թվականին, անօրինական է: Այդ խորհրդարանը չէր կարող ոչ առաջադրել, ոչ էլ ընտրել ինչ-որ մեկին: Ես դա համարում եմ հաճախորդական հայտարարություններից մեկը: Եվ անձինք, ովքեր նման հայտարարություններ են անում, նրանք բոլորը հաճախորդներ են»,- հայտարարեց նա:
