Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց նորընտիր նախագահի երդմանը
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը:Արարողությանը մասնակցում էին «Ծառուկյան» դաշինքից գրեթե բոլոր պատգամավորները բացի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից: Սակայն խմբակցության անդմաները նշում էին, որ տեղյակ չեն, թե ինչու պարոն Ծառուկյանը ներկա չէ, մի մասն էլ չցանկացավ պատասխանել հարցին: Նշենք, որ մեզ հասած տեղեկություններուվ Գագիկ Ծառուկյանը այս օրերին երկրում չէ, և գուցե դա է պատճառը, որ չի մասնակցել Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
