Մեռնեմ Ձեզ․ Արմեն Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանը «Եռաբլուրում» են
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երդմնակալության արարողությունից հետո առաջին այցը կատարել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Արմեն Սարգսյանը պանթեոն է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ։ Նրանք հարգանքի տուրք են մատուցել զոհված հայորդիների հիշատակին։ Ա.Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել:
