«Չկա որևէ անձ, որ անփոխարինելի լինի». Հրանտ Մարգարյանը Սերժ Սարգսյանի մասին
ՀՀ նորընտիր 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ իրեն համար 4-րդ նախագահի ընտրությունն ընդունելի է, քանի որ այդ անձը Հանրապետական կուսակցության թեկնածուն է, բայց հանրապետական չէ: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` անփոխարինելի լինելուն` նա նշեց. «Երբեք մենք չենք ասել, որ անփոխարինելի է: Չկա որևէ անձ, որ անփոխարինելի լինի»: Իսկ թե ով կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում, Մարգարյանը պատասխանեց, որ եթե ընտրությունն իրենը լիներ, ապա կառաջարկեր ՀՅԴ-ից ինչ-որ մեկին:
