Հայաստանի կառավարությունը հրաժարական տվեց
Այսօր, ապրիլի 9-ին, ՀՀ նորընտիր նախագահի երդմնակալությունից հետո, Հայաստանի կառավարությունը հրաժարական ներկայացրեց։ Կառավարության բոլոր անդամները, մինչև նոր կաբինետի ձևավորումը, կշարունակեն կատարել իրենց պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատարներ: Մինչև ապրիլի 17-ը ԱԺ-ում կառաջադրվեն վարչապետի թեկնածուներ, իսկ ապրիլի 17-ին տեղի կունենա վարչապետի ընտրությունը, ինչից հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին կներկայացվեն կառավարության անդամների թեկնածուները, իսկ 15-օրյա ժամկետում պետք է կառավարության անդամների 2/3-ը նշանակված լինեն:
