Թրամփին դատարան կտանեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա փաստաբանին կարող են կրկին դատարան կանչել հարցաքննության համար. nman հայց է ներկայացրել նախկին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը,հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Մարտի վերջին Կալիֆոռնիայի դատարանը մերժել է նախկին պոռնոդերասանուհու փաստաբանի հայցը։ Դերասանուհին պահանջում էր, որ Թրամփն ու նրա իրավաբան Մայքլ Կոհենը ցուցմունք տան` երդում տալով։ «Մենք հենց նոր միջնորդություն ենք ներկայացրել` մտադիր լինելով երդումով ցուցմունք տալու համար Թրամփին և Կոհենին կանչել», – Twitter–ում գրել է փաստաբան Մայքլ Ավենատին։
