Էրդողանը կայցելի Բաքու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլին կմեկնի Բաքու, որտեղ նա կմասնակցի ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ համաժողովին: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները`հղում անելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունին: ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ համաժողովը Բաքվում տեղի կունենա այս տարվա ապրիլի 25-27-ը:
