Թագուհին շնորհավորեց
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, տեղեկացնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։ Ուղերձում ասված է. «Կցանկանայի իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին ու ակնկալում շարունակել մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները»:
