Մանկական պոռնոգրաֆիայի պատճառով Վատիկանում քահանային ձերբակալել են
BBC News-ը հայտնում է,որ Վատիկանի ոստիկանությունը մանկական պոռնոգրական նյութեր պահելու մեղադրանքով ձերբակալել է քահանա Կարլո Ալբերտո Կապելային, որը նախկինում աշխատում էր ԱՄՆ-ում Սուրբ գահի դեսպանատանը։ Վատիկանը տղամարդուն ամերիկյան դիվանագիտական առաքելությունից հետ է կանչել 2017-ի աշնանը՝ հնարավոր խախտման մասին Վաշինգտոնից տեղեկություն ստանալուց հետո։ ԱՄՆ կառավարությունը խնդրել է քահանային զրկել դիվանագիտական իմունիտետից, որպեսզի երկրի տարածքում նրան պատժելու հնարավորություն լինի։ Սուրբ գահը հայտարարել է, որ ինքը կհետաքննի միջադեպը։
