Արմեն Սարգսյանի երդման տեքստը տարբերվեց նախորդներից
Արդեն տեղեկացրել ենք,որ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր երդվեց և ստանձնեց նախագահի պաշտոնը :Նոր նախագահի երդման տեքստը կարճ էր ու լակոնիկ. «Ստանձենելով ՀՀ նախագահ պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել ՀՀ Սահմանադրությանը և իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով ու իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»,- ձեռք դնելով Վեհամոր Ավետարանի վրա՝ երդվեց Արմեն Սարգսյանը: Հնչեց ՀՀ օրհներգը:
