Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ շուրջօրյա հանրահավաքներն այսօրվանից կմեկնարկեն
Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ պայքարելու նպատակով ընդդիմադիր ուժերն այսօրվանից Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ կիրականացնեն: Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծանուցումը՝ Ազատության հրապարակում ապրիլի 13-17-ն անընդմեջ, «Երկիր Ծիրանի» կուսակցության ծանուցումը՝ ապրիլի 9-11-ին ու 17-21-ը, և «Հանուն Հայաստան պետության ճակատի» ու «Մերժիր Սերժին» նախաձեռնության հայտը՝ ապրիլի 9-17-ը հանրահավաքներ և երթեր իրականացնելու մասին։
